Ձեր ուսումնական պրակտիկան Ֆինլեքսում

Կարևորելով տեսական գիտելիքները և նրանց դերը բարձր որակավորմամբ մասնագետների ձևավորման գործում՝ մենք գիտակցում ենք նաև գործնական գիտելիքները կարևորությունը, որոնք նախընտրելի է ստանալ դեռևս ուսումնառության ընթացքում:

Մենք առաջարկում ենք անցկացնել Ձեր ուսումնական պրակտիկան Ֆինլեքսում, ինչը Ձեզ հնարավորություն կտա`

  • գործնականում կիրառել ձեռք բերած տեսական գիտելիքները,
  • ծանոթանալ տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններում ներդրված հաշվառման մեխանիզմներին և իրավաբանական սպասարկման առանձնահատկություններին,
  • կատարել Ձեր աշխատանքային գործունեության առաջին քայլերն ու հիմք ստեղծել հետագա մասնագիտական աճի համար:

Ուսումնական պրակտիկան նախատեսված է առաջատար համալսանների բարձր կուրսերի ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են տնտեսագիտության կամ իրավաբանության բնագավառներում: Պրակտիկային մասնակցելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը info@finlex.am հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Internship applicant» և Ձեր անուն,ազգանունը: