Ինչու՞ մենք

  • Մենք կարևորում ենք Ձեր արժեքավոր ժամանակը և միջոցները:
  • Մենք սիրով և նվիրվածությամբ ենք կատարում մեր աշխատանքը:
  • Մենք ջանք չենք խնայում մեր հաճախորդների բիզնես մտքերի հաջողակ իրականացումն ապահովելու համար:
  • Մենք ազնիվ ենք մեր գործում և հորդորում ենք բիզնեսի վարում բարոյականության, թափանցիկության, հասարակության և անհատի շահը հարգելու, բնապահպանական նորմերը պահպանելու գաղափարների ներքո:
  • Մենք հանդիսանում ենք յուրատեսակ մեդիատոր պետական մարմինների և տնտեսվարողների միջև՝ թույլ չտալով տնտեսվարողների իրավունքների խախտումներ պետական որևէ մարմնի կողմից, միևնույն ժամանակ բարձրացնելով տնտեսվարողների իրավագիտակցությունը, որպեսզի վերջիններս ևս լինեն տեղեկացված և հարգեն ՀՀ-ում գործող օրենքները:
  • Մենք պարբերաբար իրականացնում ենք հարկային, ֆինանսական, ինչպես նաև վարչական օրենսդրության վերաբերյալ վերլուծություններ՝ առանձնացնելով օրենսդրական խնդրահարույց դրույթները, մշակելով պաշտոնական պարզաբանումների հարցումներ և օրենսդրական առաջարկների փաթեթներ:
  • Մենք համագործակցում ենք բազմազան հասարակական կազմակերպությունների հետ, կյանքի ենք կոչում հասարակության տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված անվճար դասընթացների և իրավաբանական խորհրդատվության ծրագրեր՝ հաշվի առնելով մեր պետության սոցիալ-տնտեսական և ազգային առանձնահատկությունները: