Իրավաբանական ծառայություններ

Ֆինլեքսն առաջարկում է իրավաբանական համալիր ծառայություններ, ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ անհատների համար:

Մեր բանիմաց թիմը մասնագիտացած է հանրային և մասնավոր իրավունքի, ինչպես նաև միջազգային գործարար իրավունքի բոլոր ոլորտներում և գրագետ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ է մատուցում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով

1. Պայմանագրային իրավունք

  • Ցանկացած տիպի պայմանագրերի մշակում (այդ թվում օտար լեզուներով), ուսումնասիրություն և եզրակացությունների տրամադրում,
  • Պամանագրերից բխող ռիսկերի գնահատում,
  • Պայմանագրի կնքմանը նախորդող բանակցային գործընթացում իրավական աջակցություն:

2. Կորպորատիվ իրավունք

  • Տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող ընկերությունների հիմնադրում, վերակազմակերպում (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարում:
  • Ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնադրում և լուծարում,
  • Ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխում,
  • Բաժնետոմսերի համախմբում (կոնսոլիդացիա) և բաժանում,
  • Ցանկացած բնույթի փաստաթղթերի կազմում (ժողովի որոշում, արձանագրություն, բաժանիչ հաշվեկշիռ, փոխանցման ակտ և այլն),
  • Օտարերկրյա պետություններում ընկերության գրանցում , ընկերության գրանցման աջակցություն:

3. Հարկային, ֆինանսական, վարչական, մաքսային, բանկային, ապահովագրական և ընդերքօգտագործման իրավունք

  • Հարկային, ֆինանսական, վարչական, մաքսային, բանկային, ապահովագրական և ընդերքօգտագործման իրավահարաբերություններում գործընկերների շահերի և իրավունքների ներկայացում,
  • Հիշյալ ոլորտներում ցանկացած տիպի փաստաթղթավորման կազմակերպում, ուսումնասիրություն և խորհրդատվություն (պայմանագրերի ուսումնասիրություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և այլն):

4. Աշխատանքային իրավունք

  • Աշխատանքային այդ թվում՝ աշխատանքների կատարման քաղաքացիարավական պայմանագրերի մշակում,
  • Գործատուի ներքին իրավական ակտերի մշակում (ներքին կարգապահական կանոններ, հրամաններ և այլն):

5. Սեփականության իրավունք

  • Անշարժ գույքի համալիր գործարքների կազմակերպում և սպասարկում,
  • Անշարժ գույքի հետ կապված իրավաբանական փաստաթղթերի հետազոտություն և վերլուծության առաջարկում՝ գործարքի կնքման կամ կատարման համար առավել ապահով ուղիների մասին,
  • Մտավոր սեփականության իրավունքի հետ կապված իրավական հիմնահարցերի լուծում,
  • Սեփականության այլ ձևերի հետ կապված իրավական աջակցություն:

6. Ներկայացուցչություն

  • Գործընկերների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն դատական ատյաններում (ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում):
  • Ներկայացոցչություն որպես հայցվոր, պատասխանող, երրորդ անձ:
  • բանակցությունների վարում դատական և մինչ դատական վարույթում,
  • հաշտության համաձայնության կնքում՝ խնայելով գործընկերների ժամանակը և դրամական միջոցները:

7. Խորհրդատվություն

  • Հայաստանի Հանրապետության իրավական դաշտի և օրենսդրության մասին ամբողջական և մանրամասն տեղեկատվության տրամադրում,
  • Օտարերկրյա պետությունների օրենսդրությունների, միջազգային իրավական կարգավորումների վերաբերյալ վերլուծությունների իրականացում և եզրակացության տրամադրում,
  • Ձեռնարկատիրական ռիսկի իրավական գնահատականի տրամադրում,
  • Իրավական դաշտի բազմակողմանի և ամբողջական ուսումնասիրություն և վերլուծություն` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ գործարք կնքելու նպատակահարմարության, տնտեսական արդյունավետության տեսանկյունից:

8. Լիցենզիաների և թույլտվությունների ձեռքբերում

  • Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունների և լիցենզիաների ձեռքբերման գործընթացի կազմակերպում: