Կադրային ադմինիստրացիա

Մեր մասնագիտացած իրավաբաններն ու կադրային մասնագետները կարճ ժամանակա­հատվածում կվերականգնեն Ձեր ընկերության կադրային գործավարությունը և կապահովեն հետագայում ծագող ընթացիկ հարցերի օպերատիվ կազմակերպումը:

Կադրային գործը սերտորեն կապված է աշխատանքային իրավունքի հետ և իր մեջ ներառում է.

  • Ցանկացած տեսակի անհատական և նորմատիվ ակտերի կազմում,
  • Ներքին կարգապահական կանոնների (ՆԿԿ) մշակում, պարբերական թարմացում, առկա ՆԿԿ-ի համապատասխանեցում գործող օրենսդրությանը,
  • Տեղեկատվական անվտանգության ներքին նորմերի և քաղաքականության մշակում,
  • Աշխատակիցների անհատական գործերի կազմում և վարում,
  • Կազմակերպության գործունեության ոլորտի առանձնահատկությամբ պայմանավորված համապատասխան ներքին կանոնների մշակում (տեխնիկական անվտանգության նորմեր, հակահամաճարակային անվտանգության կանոններ և այլն),
  • Աշխատողների և գործատուների շահերի պաշտպանություն դատական և արտադատական եղանակներով,
  • Ոլորտին առնչվող այլ ծառայություններ