Ֆինանսահաշվարկային Ծառայություններ

Ֆինլեքսը մատուցում է ֆինանսահաշվարկային ցանկացած տեսակի ծառայություն՝ ապահովելով Ձեր բիզնեսի համար առավել արդյունավետ լուծումներ:

Հարկային հաշվառում

Գործող օրենսդրությանը համապատասխան հարկային հաշվառման վարում, կազմակերպության իրավական և տնտեսական առանձնահատկություններից ելնելով` հարկերի ռացիոնալ պլանավորում, հաշվետվությունների կազմում (պատրաստում) և ներկայացում հարկային և այլ պետական մարմիններին:

Ֆինանսական հաշվառում

Միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին (IFRS) համապատասխան հաշվապահական հաշվառման վարում, ֆինանսական հաշվետվությունների  պատրաստում և ներկայացում, ֆին. hաշվետվությունների վերլուծություն:

Կառավարչական հաշվառում

Կազմակերպության գործունեության տեսակի և միջավայրի մանրակրկիտ ուսումնասիրություն, դրանց առանձնահատկություններից ելնելով ներքին փաստաթղթաշրջանառության և վերահսկողական մեխանիզմների (համակարգերի) մշակում, ակտիվների և պարտավորությունների փաստացի գույքագրում, պլանավորում, փաստացի և պլանավորված արդյունքների տարբերությունների վերլուծություն, ցանկացած ներքին հաշվետվության պատրաստում և ներկայացում կազմակերպության համապատասխան ղեկավար օղակներին:

Հաշվապահական Հաշվառման վերականգնում

Կազմակերպության ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքների վերականգնում ցանկացած ամսաթվի դրությամբ և(կամ) ընթացիկ վիճակի վերականգնում: