Մեր թիմը

Մեր թիմը կազմված է երիտասարդ և եռանդուն հաշվապահներից, տնտեսագետներից և իրավաբաններից, ովքեր ձեռք են բերել ՀՀ և միջազգային գործարար ոլորտի մեծ փորձ և հմտություններ:

Ներկայումս ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնց կողմից առաջարկված ճկուն, տնտեսապես արդյունավետ և օրենսդրորեն հիմնավորված լուծումները նպաստում են մեր գործընկերների բիզնես գործունեության կայուն առաջխաղացմանը:

Մեր թիմի անդամների կարևորագույն առավելություններից են ոլորտի ամենավերջին փոփոխությունների և նորությունների մասին անհապաղ տեղեկացվածությունը, գործի մեջ արդյունավետ և արագ տեխնոլոգիաների կիրառումը, հաճախորդների համար հնարավորինս ճկուն և արդյունավետ լուծումների օպերատիվ կերպով տրամադրումը:

Հաճախորդները վստահում են Ֆինլեքսին, քանի որ գիտեն, որ ցանկացած խնդրի դեպքում իրենց կողքին կանգնած է բանիմաց և գրագետ մասնագետների մի ամբողջ թիմ: