Ընկերությունը

Ֆինլեքսը ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերություն է, որտեղ երիտասարդ և եռանդուն հաշվապահներից, տնտեսագետներից ու իրավաբաններից բաղկացած փորձառու թիմը մատուցում է ֆինանսական, իրավաբանական և բիզնեսի ավտոմատացման ծառայություններ:

Ֆինլեքս ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին՝ նպատակ ունենալով հնարավորինս աջակցել Հայաստանում ցանկացած ձեռնարկատիրական և հասարակական գործունեության իրականացմանը՝ ապահովելով բիզնես ոլորտում առաջացող ցանկացած տեսակի խնդրի արագ և արդյունավետ լուծումը:

Ֆինլեքսն իր նվիրված աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում դարձել է ՀՀ-ում տնտեսության տարբեր ոլորտներում գործող բազմաթիվ նախաձեռնությունների և բիզնեսների անփոխարինելի գործընկերը: Բացի այդ ընկերությունը նաև լայնածավալ աշխատանքներ է կատարում հայաստանյան ապրանքային նշանների և արտադրանքի միջազգային ճանաչմանը նպաստելու և արտասահմանյան շուկայում ներկայանալու համար:

Մեր ընկերությունը, չշեղվելով իր սկզբունքներից, մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ստանձնելով գործի կազմակերպման ֆինանսահաշվարկային, իրավաբանական և այլ գործարար խնդիրների լուծումը: