Նախաձեռնություններ

Մենք կարևորում ենք  հայաստանյան գործարար  միջավայրի հասարակական և սոցիալական պատասխանատվությունը և ներգրավվածությունը տարաբնույթ խնդիրների լուծման գործում:

Մեր ընկերությունը, ունենալով նախաձեռնող և եռանդուն թիմ, իրագործում է տարաբնույթ ծրագրեր՝ խթանելով հնարավորինս տեղեկացված լինելու և նորանոր գաղափարների շուրջ համախմբման հնարավորությունը:

Ֆինլեքսն իր աշխատակազմի հետ միասին, հնարավորության սահմաններում օժանդակություն է ցուցաբերում տարաբնույթ բարեգործական նախաձեռնությունների:

Բացի սոցիալական բնույթի նախաձեռնություններից մենք կարևորում ենք մեր աշխատակիցների և գործընկերների իրավագիտակցության բարձրացմանը նպաստող ծրագրերի իրականացումը: Հաշվի առնելով օրենսդրական և համակարգային փոփոխությունները, տեխնոլոգիական նորամուծությունները՝ Ֆինլեքսում պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ մասնագիտական դասընթացներ, տարբեր ոլորտի միջազգային և ազգային առաջատար մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ, աշխատակիցների վերապատրաստումներ:

Ֆինլեքսի թիմի կողմից ժամանակ առ ժամանակ կազմակերպվում և անցկացվում են նաև դասընթացներ հաճախորդների համար՝ անընդմեջ տեղեկացված պահելով վերջիններիս երկրում իրականացվող օրենսդրական բարեփումների վերաբերյալ: